

ԷկոԼուր
Ս.թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 16:00-18:00, ք. Երևան, Փավստոս Բուզանդի 97/2, «ՀՈԼԻԴԵՅ ԻՆՆ ԷՔՍՊՐԵՍ ԵՐԵՎԱՆ» հյուրանոցում (Holiday Inn Express Yerevan) տեղի կունենա «ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳ»-ի վերաբերյալ չորրորդ քննարկումը:
Հանդիպմանը կարող են մասնակցել հանքարդյունաբերության ոլորտի առնչությամբ գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Մարզերի ներկայացուցիչների համար կապահովվի հեռակա ինտերնետային կապ:
Մասնակցության համար կարելի է գրանցվել այս հղումով մինչև ս.թ. օգոստոսի 9-ը՝ ժամը 17:00:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՃԹՆ-ի ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցությունը:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Օգոստոս 08, 2019 at 14:15
