

ԷկոԼուր
ՀՀ ԱՃԹՆ Բազամաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության Ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ որոշում է կայացրել ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ներկայացուցիչների ընտրելու իրավունքով մասնակցելու համար երկարաձգել հայտերի ընդունումը մինչև սեպտեմբերի 12-ի ժ.13:00-ն: Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ներկայացուցիչների ընտրելու իրավունքով մասնակցելու համար ընդամենը 8 հայտ է ներկայացված:
Նշված ժամկետը չի անդրադառնա ժամանակացույցի վրա, փոփոխություն չի կատարվի: Այն ընդունելու և հաստատելու դեպքում Ընտրական հանձնաժողովի կողմից կտրվի հայտարարություն նոր հայտերի ընդունման մասին:
Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀՀ ԱՃԹՆ Բազամաշահառու խմբի (ԲՇԽ) քաղացիական հասարակության խմբակցության ներկայացուցիչների՝անդամների և այլընտրանքային անդամների ընտրությունը: Ընտրական գործընթացի վերաբերյալ մանրամասները՝ այստեղ:
Սեպտեմբեր 10, 2019 at 14:38
