

ԷկոԼուր
Վայքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին հանրագիրը հանձնվել է Վայքի ավագանու քննարկմանը:
Ինչպես տեղեկացնում է «Վայք» ինֆոտունը, համայնքի ղեկավար Թարո Ավետյանը հավաստիացրել, որ այդ հարցով առաջիկայում արտահերթ ավագանու նիստ կգումարվի։
Նշենք, որ Վայքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին հանրագրի ստորագրման գործընթացը սկսվել է դեռ անցյալ տարի, երբ Վայքի բնակիչները մերժեցին Ազատեկի ոսկու հանքավայրի ծրագիրը:
Վայոց ձորի մարզում Վայքը թվով 6-րդ համայնքն է, որի բնակիչները մերժում են մետաղական հանքարդյունաբերությունը:
Լուսանկարը՝ «Վայք» ինֆոտուն
Փետրվար 10, 2020 at 12:39
