ԷկոԼուր
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն արձագանքել է www.ecolur.org կայքի՝ «Հանրային պահանջի արշավ՝ ի պաշտպանություն «Նահատակ» պոչամբարի կողքին բնակվող Դանիելյանների ընտանիքի» հրապարակմանը: Ընկերության նամակում նշված է. ««Էկոլուր» Էլեկտրոնային պարբերականում հրապարակված «Հանրային պահանջի արշավ» Դանիելյանների ընտանիքին փոխհատուցում ստանալու նյութի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Հարություն Դանիելյանը հրավիրվել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ խնդրի պարզաբանման համար:
Դանիելյանի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ք.Ախթալայում և ք.Շամլուղում առաջարկվել են ձեռնարկությանը պատկանող այլ համարժեք բնակարաններ»:
Փետրվար 15, 2020 at 13:06