

ԷկոԼուր
Արարատում գործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմիննը հայտնաբերել է 13.567.560 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել.
- ո՞ր ժամանակահատվածում է ստուգում իրականացվել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում
- ի՞նչ իրավախախտման համար է հաշվարկվել 13.567.560 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասը և կոնկրետ ի՞նչ վնաս է հասցվել շրջակա միջավայրին
- ինչպե՞ս է հաշվարկվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքը։
ԷկոԼուրը նաև խնդրել է տրամադրել խախտումների վերաբերյալ կազմված ակտերի պատճենները:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզում շահագործում է Սոտքի ոսկու հանքավայրը, որտեղից արդյունահանած հանքաքարը վերամշակում և ոսկի է կորզում Արարատի մարզում գտնվող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում:
Փետրվար 20, 2020 at 17:16
