

ԷկոԼուր
ՀՀ Հարկային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ` սահմանափակելու բնական ռեսուրսների գերօգտագորցումը և ապօրինի օգտագործումը, կրկնապատկելով բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների դրույքաչափերը:
Ըստ ՀՀ Հարկային օրենսգրքի 164-րդ հոդվածի՝ բնապահպանական հարկ վճարողներ են համարվում այն օբյեկտները, որոնց կողմից իրականացվում են վնասակար նյութերի արտանետումներ դեպի մթնոլորտային օդ, ջրային ռեսուրսներ, կամ այդ սուբյեկտների կողմից ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոններ են տեղադրվում կամ պահվում հատուկ հատկացված տեղերում: Օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն` բնօգտագործման վճար են վճարում այն օբյեկտները, որոնց կողմից իրականացվում է մակերևութային ջրերի օգտագործում, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի, ստորերկրյա հանքային ջրերի և աղի, պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում ու կենսապաշարների օգտագործում:
Օրինագծով միևնույն ժամանակ իրականացվել է շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների փոփոխություն և անվանումների հստակեցում՝ դրանք համապատասխանեցնելով ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին, հստակեցվել և լրացվել են բնապահպանական հարկ վճարողները, ինչպես նաև՝ հարկման բազայի վերաբերյալ դրույթները:
Փետրվար 21, 2020 at 14:59
