Առաջընթաց հայկական բնապահպանական պայքարում. հանքարդյունաբերական ընկերությունն ընդունում է բնապահպանական ազդեցության փաստը և առաջարկում փոխհատուցում

Առաջընթաց հայկական բնապահպանական պայքարում. հանքարդյունաբերական ընկերությունն ընդունում է բնապահպանական ազդեցության փաստը և առաջարկում փոխհատուցում

Արնիկա

Հայաստանի արդյունաբերական շրջաններում աղտոտվածության վերաբերյալ «Արնիկայի» և նրա գործընկեր կազմակերպությունների կողմից նախորդ տարի իրականացված հետազոտություններին մասնակցած ընտանիքներից մեկը պատրաստվում է վնասի փոխհատուցում ստանալ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ հանքարդյունաբերական ընկերության կողմից: Դանիելյանների ընտանիքն ապրում է Լոռու մարզում գտնվող Մեծ Այրում գյուղում՝ «Նահատակ» պոչամբարի հարևանությամբ:

Փետրվարի 25-ին Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ի աջակցությամբ Մեծ Այրում գյուղում հանրային պահանջի արշավ կազմակերպվեց։ Քարոզարշավն ունեցավ աննախադեպ հաջողություն՝ «Ախթալայի լեռնահարստացման կամբինատ» հանքարդյունաբերական ընկերությունն առաջին անգամ խոստովանեց, որ իր գործունեությունն ազդում է շրջակա միջավայրի վրա և առաջարկեց Դանիելյանների ընտանիքին օգնել բնակության վայրի փոփոխման հարցում:

Լուսանկարը՝ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Մարտ 10, 2020 at 17:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր