ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱԽՈՒՍԱՓԵԼԻ Է

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱԽՈՒՍԱՓԵԼԻ Է

INFOX.RU

Բրիտանացի եւ ամերիկացի գիտնականները հրատարակել են ամենամյա հաշվետվություն, որտեղ ներկայացրել են «անվիճարկելի վկայություններ» մոլորակում ջերմաստիճանի բարձրացման միտման մասին: Զեկույցը կազմված է Բրիտանիայի Օդերեւութաբանական վարչության եւ ԱՄՆ-ի  Մթնոլորտային եւ օվկիանոսային ազգային վարչության (NOAA) կողմից: Գիտնականները վերլուծել են 11 ցուցանիշներ: Ինչպես պարզ է դարձել, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում յոթ ցուցանիշներն անընդհատ աճում են, ինչպես օրինակ` ջերմաստիճանը երկրում, ջրի ջերմաստիճանը (մինչեւ 700 մետր խորությամբ) օվկիանոսի վրա մթնոլորտի ջերմաստիճանը, ջերմաստիճանը ներքնոլորտում եւ մթնոլորտում մինչեւ 1կմ, խոնավությունը, ծովի մակարդակը:

Մյուս չորս ցուցանիչների  իջնելը` հյուսիսային կիսագնդում ձնածածկի ծավալը, Արկտիկայում սառույցի երկարությունը, սառույցի զանգվածը, ստրատոսֆերայի ջերմաստիճանը նույնպես հաստատում են միտումը:  

«Այդ թվերը թեորեմ չեն, այլ փաստ, որոնք ցույց են տալիս, որ մեր մոլորակի կլիման փոխվում է, որը դեռ երբեք չի փոխվել»,- մեկնաբանեց ամերիկյան  Clean Air Cool Planet հետազոտական խմբի ներկայացուցիչ Ռեյֆ Պոմերանսը:

Օգոստոս 02, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր