Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 10՝ «Լիճքվազ» ՓԲԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 10՝ «Լիճքվազ» ՓԲԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում: 

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Սյունիքի մարզում Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն ունեցող (հանքավայրը չի շահագործվում) «Լիճքվազ» ՓԲԸ-ի հայտարարագրին: 

Ընկերության միանձնյա իրական սեփականատերը

«Լիճքվազ» ՓԲԸ-ն գրանցվել է 2010 թ-ի նոյեմբերի 12-ին: Ընկերության միանձնյա իրական սեփականատերը ՀՀ քաղաքացի Սասուն Ավետիսյանն է՝ 100% բաժնեմասով, որը նա ձեռք է բերել 2019 թ-ի դեկտեմբերի 23-ին: Նա նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարն է:

Բացի «Լիճքվազ» ՓԲԸ-ից, Սասուն Ավետիսյանն աշխատում է նաև Հայաստանում գտնվող «Ապառաժ Մայնինգ», «ԷյՋիԱրՍի», «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ներում: «Ապառաժ Մայնինգ»-ում, որը զբաղվում է արդյունաբերական պայթուցիկ նյութերի արտադրությամբ, Սասուն Ավետիսյանը գլխավոր տնօրեն է:

Ավետիսյանի համար «Լիճքվազ» ՓԲԸ-ում որպես միջանկյալ ընկերություն գործում է «ԷյՋիԱրՍի» ՍՊԸ-ն:

Մայիս 27, 2020 at 14:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր