Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 11՝ «Ասսաթ» ՍՊԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 11՝ «Ասսաթ» ՍՊԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում: 

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Լոռու մարզում Քարաբերդի ոսկի-բազմամետաղների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունեցող «Ասսաթ» ՍՊԸ-ի հայտարարագրին: 

Գլաձորի հանքավայրի հավակնողը՝ ընկերության սեփականատեր

«Ասսաթ» ՍՊԸ-ն գրանցվել է 1999 թ-ի ապրիլի 22-ին: Հենց այս օրն էլ ընկերության 100% բաժնեմասը ձեռք է բերել հայտարարագրում բացահայտված առաջին իրական սեփականատերը՝ ՀՀ քաղաքացի Արամ Օսիկյանը: Վերջինս նաև «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի տնօրենն է, որը մի քանի տարի շարունակ փորձում է ստանալ թույլտվություն Վայոց ձորի մարզի Գլաձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման համար: Այս հարցի շուրջ իսկական դատական աժիոտաժ է ստեղծվել:

Հայտարարագրում բացահայտված երկրորդ իրական սեփականատերը կրկին ՀՀ քաղաքացի Գևորգ Օսիկյանն է: Նա ընկերության գործադիր մարմնի ղեկավարն է: Գևորգ Օսիկյանը նաև գինեգործական «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի տնօրենն է:

 

 

Մայիս 28, 2020 at 12:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր