Ուռուտ բնակավայրը թույլ չտվեց երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ հանրային լսումների անցկացումը

Ուռուտ բնակավայրը թույլ չտվեց երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ հանրային լսումների անցկացումը

Մայիսի 14-ին ՀՀ Լոռու մարզի Ուռուտ բնակավայրում չեն կայացել Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) 2021-2024թթ. նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումները: Լսումները նախաձեռնել էր «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ն: «Համայնքի բնակիչների միջամտության և դեմ լինելու արդյունքում Ուռուտի համայնքապետարանում 2021թ-ի մայիսի 14-ի ժամը 12:00-ին կայանալիք հանրային լսումը չկայացավ»,- նշված է  Լոռի Բերդի արձանագրության մեջ: Արձանագրության տակ ստորագրել են Ուռուտ բնակավայրի վարչական ղեկավար Ս. Ջուլակյանը և հանրային լսումներ արձանագրող Ն. Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային դաշտի տեղամասի (բազմամետաղ) երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը 2015 թ-ին տրվել  էր «ԷՔՈՒԻՎԵՍՏ ԱԼԼԻԱՆՍ ՖԱՈՒՆԴԵՅՇՆ» ՍՊԸ-ին: Թույտվության ժամկետը ավարտվել է 2020թ-ի հուլիսի 27-ին:

Մայիս 14, 2021 at 14:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր