Հողային ռեսուրսներին հասցվել է շուրջ 40 միլիոն դրամի վնաս. Տեսչական մարմինը դիմել է ՀՀ դատախազություն

Հողային ռեսուրսներին հասցվել է շուրջ 40 միլիոն դրամի վնաս. Տեսչական մարմինը դիմել է ՀՀ դատախազություն

«Հասինէդ» ՍՊԸ-ի գործունեության արդյունքում հողային ռեսուրսների վրա առաջացած ազդեցության հետևանքով շուրջ 40 միլիոն դրամի չափով վնաս է հասցվել շրջակա միջավայրին: Ինչպես հայտնում են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից (ԲԸՏՄ)՝ վնասի մասով գործի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն։ Իսկ ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 550 հազար դրամի չափով։ 

Տեսչական մարմնի կողմից «Հասինէդ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ «Ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։ Չունի օգտակար հանածոների պաշարների շարժի ամենօրյա գրանցամատյան։ Չի պահպանվել հողի բերրի շերտի օգտագործման, պահպանման նորմերն ու պահանջները: Իրականացրել է 36000 խմ ստորերկրյա ջրի օգտագործում՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության: Գործունեությունն իրականացնում է փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով: Չեն իրականացվել հողի պահպանությանն ուղղված միջոցառումները և օգտագործմանը ներկայացվող պարտավորությունները։ Վնաս է պատճառվել գյուղնշանակության այլ հողատեսքի հողերին՝ ընդհանուր 0.55 հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության վարելահողի հողերին՝ ընդհանուր 1.61 հա մակերեսով»,- նշված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի

Օգոստոս 02, 2021 at 17:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր