«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի՝ Ուռուտում նախատեսվող հանրային լսումները չկայացան. ընկերության ներկայացուցիչը չէր ներկայացել

«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի՝ Ուռուտում նախատեսվող հանրային լսումները չկայացան. ընկերության ներկայացուցիչը չէր ներկայացել
Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում օգոստոսի 10-ին նախատեսված հանրային լսումները տեղի չեն ունեցել: Լոռու մարզի Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու մտադրություն ունեցող «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը չէր ներկայացել վատառողջ լինելու պատճառով: Այս մասին ԷկոԼուրին տեղեկացրեց Ուռուտի վարչական ղեկավար Սերգո Ջուլհակյանը:
 
Ուռուտի վարչական շենքում հավաքված տեղի բնակիչների ու ակտիվիստների մասնակցությամբ արձանագրություն է կազմվել այն մասին, որ հանրային լսումը չի կայացել, քանի որ ընկերության ներկայացուցիչը չի ներկայացել: «Արձանագրության մեջ նաև գրեցինք, որ տեղի բնակչությունը դեմ է բնակավայրում հանքարդյունաբերական գործունեություն իրականացնելուն, դեմ է հանքի բացմանը և այդ թեմայով որևէ այլ լսումների կազմակերպմանը»,- նշեց Սերգո Ջուլհակյանը:
 
Հիշեցնենք, որ սա «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի կողմից Ուռուտում հանրային լսում անցկացնելու երկրորդ փորձը պետք է լիներ: 2021թ. մայիսին ուռուտցիներն արդեն մեկ անգամ մերժել են ընկերության կողմից նույնատիպ հանրային քննարկման անցկացման փորձը:


Օգոստոս 10, 2021 at 16:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր