Հայաստանը՝ Իրական սեփականության տվյալների ստանդարտին համապատասխան տվյալներ հրապարակած առաջին երկրների շարքում

Հայաստանը՝ Իրական սեփականության տվյալների ստանդարտին համապատասխան տվյալներ հրապարակած առաջին երկրների շարքում

Հայաստանն ու Լատվիան առաջին երկրներն են, որոնք տվյալներ են հրապարակել Իրական սեփականության տվյալների ստանդարտին՝ BODS-ին համապատասխան: Այս մասին տեղեկանում ենք www.eiti.am կայքից, որը հղում է անում «Open Ownership» կազմակերպության կայքին

2021թ. սեպտեմբեր ամսին միջազգային «Open Ownership» կազմակերպության կայքում ակնարկ է հրապարակվել իրական սեփականության թափանցիկության ոլորտում առաջատար հանդիսացող երկրների մասին: Այդ ակնարկում հիշատակվել է նաև Հայաստանը: 

«Այդ Ստանդարտը սահմանում է իրական սեփականության վերաբերյալ տվյալների հավաքագրման և հրապարակման շրջանակը, որի շնորհիվ դրանք դառնում են փոխգործածելի, բարձր որակի և հեշտությամբ կարող են վերաօգտագործվել:

Սկզբնական շեշտը դնելով արդյունահանող ճյուղերի ընկերությունների վրա՝ Հայաստանը սկսեց իրական սեփականության վերաբերյալ BODS-ին համապատասխան տվյալներ հրապարակել իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում (տես օրինակը): Արդեն հաջորդ տարվա սկզբից իրական սեփականության թափանցիկության ապահովման այս միջոցառումները երկրում կտարածվեն նաև այլ ոլորտներում գործող ընկերությունների վրա:

Հայաստանի հանրային ռեգիստրը օգտագործում է նաև Իրական սեփականության վիզուալիզացիայի «Open Ownership»-ի կողմից ստեղծված բաց աղբյուրով համակարգը՝ Ստանդարտին համապատասխան հայտարարագրեր հրապարակող ընկերությունների իրական սեփականության կառուցվածքները պարզ ու հասկանալի տեսողական պատկերներով ներկայացնելու համար:

Լատվիան կիրառում է BODS-ը տնտեսության բոլոր ճյուղերի իրական շահառուների բացահայտումների համար և ըստ դրա տվյալներ է հրապարակում Լատվիայի Ձեռնարկությունների ռեգիստրի կողմից:

Open Ownership կազմակերպության գործադիր տնօրեն Թոմ Թաունսենդը նշում է. «Ֆանտաստիկ է տեսնել, թե ինչպես են Հայաստանն ու Լատվիան թափանցիկության ոլորտում միջազգային առաջատարներ դառնում՝ հրապարակելով տվյալներ Open Ownership-ի ստանդարտին համապատասխան»:

Սեպտեմբեր 07, 2021 at 14:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր