Քարաբերդում հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչները կողմ արտահայտվեցին, բնակիչների ձայնը լսելի չէր

Քարաբերդում հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչները կողմ արտահայտվեցին, բնակիչների ձայնը լսելի չէր
Սեպտեմբերի 8-ին անցկացված Քարաբերդի ոսկու հանքավայրում նոր ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ հանրային լսումների արձանագրությունը օբյեկտիվ պայմաններում չի կազմվել: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց լսումների մասնակից, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը: «Դա ֆիկտիվ, հոգեբանական ճնշման ներքո անցկացված հանրային լսում էր՝ կազմակերպված ընկերության կողմից: Համայնքապետարանի դերակատարությունը շատ փոքր էր: Համայնքապետը նկատելիորեն կաշկանդված էր, իսկ ընկերության ներկայացուցիչների ճնշումը անդրադառանում էր նաև բնակչության դիրքորոշման վրա: Բնակիչները չէին կարողանում լիարժեք բարձրաձայն արտահայտվել: Մյուս խնդիրն էլ այն է, որ ընկերության մի շարք ներկայացուցիչներ, ովքեր առհասարակ Քարաբերդի բնակիչ չեն, հանրային լսման վերաբերյալ արձանագրության տակ ստորագրեցին, որ համաձայն են աշխատանքների իրականացմանը»,- ասաց նա:  
 
Հանրային լսմանը մասնակցող տեղի բնակիչները կիսվել էին երկու դաշտի՝ մի մասը դեմ էր հանքավայրում որևէ աշխատանքների իրականացմանը, իսկ կողմ արտահայտվողներն իրենց դիրքորոշումը պատճառաբանում էին համայնքում հնարավոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարով: Օլեգ Դուլգարյանը նաև նշեց, ընկերության ներկայացուցիչները արգրեսիվ էին տրամադրված հանքավայրում աշխատանքներ իրականացնելուն դեմ կարծիքներ արտահայտողների դեմ:
 
Նշենք, որ «Կարա-Մայնինգ» ՍՊԸ-ն նախատեսում է 2021-2023թթ. Քարաբերդի ոսկու հանքավայրի Արևելյան և Արևմտյան տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնել:
 
Լուսանկարները՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի
 

Սեպտեմբեր 08, 2021 at 16:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր