«Մեծ Մեսրոպ» ՍՊԸ-ն կհատուցի շրջակա միջավայրին հասցված շուրջ 4.5 միլիոն դրամի չափով վնասը

«Մեծ Մեսրոպ» ՍՊԸ-ն կհատուցի շրջակա միջավայրին հասցված շուրջ 4.5 միլիոն դրամի չափով վնասը

«Մեծ Մեսրոպ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ժամանակ հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Ինչպես հայտնում է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4 միլիոն 352 հազար 400 դրամ։

Մասնավորապես, ընկերությունը լեռնահատկացման ակտի սահմաններից դուրս արդյունահանել է 1660 խմ տուֆանման լեռնային զանգված, 5189.5 խմ տուֆի օգտակար հանածո։ Չի իրականացվել օգտակար հանածոյի պաշարի շարժի հավաստի հաշվառում։ Ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։ Օգտակար հանածոյի արդյունահանումը չի կատարվել ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված չափաքանակներին համապատասխան։ Լիազոր մարմնին չի ներկայացրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան ամփոփ հաշվետվությունները։

Վերոհիշյալ և մի շարք այլ խախտումների համար ընկերության նկատմամբ նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 450 հազար դրամի չափով։

Լուսանկարը՝ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի

Սեպտեմբեր 15, 2021 at 16:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր