

«Քոփփեռ» ՍՊԸ-ի կողմից սեպտեմբերի 16-ին Երևանի Ավան վարչական շրջանում ձուլման տեղամասի աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումների 4-րդ փուլը չի կայացել:
1in.am լրատվականի հաղորդավար Գոհար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ լսումները չկայացան պատշաճ իրազեկում չկատարելու հետևանքով: «Ավանի բնակիչների հանդիպումը թաղապետարանում: Որոշվեց, քանի որ պատշաճ իրազեկում չի եղել, բոլոր փաստաթղթերը և նախկին հանրային քննարկումների լսումների տեսանյութերը տեղադրվեն համացանցում, բնակիչները ծանոթանան և նոր հանրային քննարկման օր նշանակել: Ավանի բնակիչներ զգոն եղեք»,- գրել է Գոհար Հայրապետյանը:
Նշենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում վերոնշյալ գործունեության վերաբերյալ հանրային լսումների անցկացման միայն վերջին՝ 4-րդ քննարկման մասին կա հայտարարություն:
Սեպտեմբեր 17, 2021 at 15:44
