Ուռուտցիները մերժեցին հանրային լսումների անցկացումը

Ուռուտցիները մերժեցին հանրային լսումների անցկացումը
ՀՀ Լոռու մարզի Ուռուտ բնակավայրի բնակիչները թույլ չտվեցին «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ին իրենց բնակավայրում հանրային լսումներ անցկացնել: Այդպիսով, սեպտեմբերի 24-ին Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) 2021-2024թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտի վերաբերյալ ընկերության հանրային լսումներ անցկացնելու երրորդ փորձը նույնպես տապալվեց:
 
Թեև տեղի բնակիչները դեմ են հանքում որևէ գործունեություն իրականացնելուն և իրենց դիրքորոշումն ամրագրվեց արձանագրությամբ, «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները պահանջեցին կազմել մեկ այլ փաստաթուղթ, որում նշված կլինի, թե ովքեր են կողմ և ովքեր դեմ հանրային լսման անցկացմանը: Տեղի բնակիչներն ու ՏԻՄ մարմինը չհամաձայնվեցին նման փաստաթուղթ կազմել: 
 
 
Լուսանկարը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի


Սեպտեմբեր 24, 2021 at 15:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր