Բնակիչները թույլ չեն տալիս հանքագործներին մտնել Ուռուտի համայնքապետարան

Բնակիչները թույլ չեն տալիս հանքագործներին մտնել Ուռուտի համայնքապետարան

«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն կրկին Ուռուտում է: Ընկերությունը երրորդ անգամ է փորձում հանրային լսումներ կազմակերպել Լոռու մարզի Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) 2021-2024թթ. երկրաբանահետախուզական աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտի վերաբերյալ: 

Ուռուտի բնակիչները  թույլ չեն տալիս ընկերության աշխատակիցներին մուտք գործել համայքնապետարան: Բնակիչներին սատարելու և նրանց առողջ միջավայրում ապրելու իրավունքը պաշտպանելու են եկել բնապահպաններն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ նախորդ երկու լսումները տեղի չեն ունեցել: Մայիսին նախատեսված առաջին լսումները տեղի բնակիչները բոյկոտել են, երկրորդ լսումներին էլ չէր ներկայացել ընկերության ներկայացուցիչը, թեև ներկա գտնվելու պարագայում տեղի բնակիչներն ու ակտիվ հասարակությունը մտադիր էր կրկին անգամ թույլ չտալ լսումների անցկացումը:
 
Լուսանկարը՝ Թեհմինե Ենոքյանի
 


Սեպտեմբեր 24, 2021 at 12:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր