

2021թ․ հունվարի 20-ին Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում մեկնարկել են Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ 2-րդ հանրային լսումները։
Հանքարդյունաբերական գործունեություն է մտադիր ծավալել «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ն։ Հայցվող տարածքը զբաղեցնում է 407.5 հեկտար մակերես, որի սահմաններում ընկերությունը մտադիր է հետախուզել, գնահատել և հաշվարկել ոսկու և գունագեղ քարերի՝ յաշմա, խալցեդոն, օձաքարեր, պաշարներ: Երկրաբանական աշխատանքները կատարվելու են շլիխային հանույթի, մակերեսային լեռնային փորվածքների անցման, նմուշարկման միջոցով:
Հունվար 20, 2022 at 12:50