«Կուպպեր մայն» ՍՊԸ-ն մտադիր է մշակել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի օքսիդացած ապարները

«Կուպպեր մայն» ՍՊԸ-ն մտադիր է մշակել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի օքսիդացած ապարները

«Կուպպեր մայն» ՍՊԸ-ն մտադիր է մշակել Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի օքսիդացած ապարները և որպես վերջնարդյունք ստանալ նստեցված պղինձ: Բանն այն է, որ Թեղուտի հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն է ֆլոտացման եղանակով մշակում է հանքի սուլֆիդային ապարները, իսկ օքսիդացված ապարները կուտակվում են առանձին լցակույտում և չեն օգտագործվում։ «Կուպպեր մայն» ՍՊԸ-ի նպատակն է կույտային տարրալվացման եղանակով մշակել այդ օքսիդացված ապարները:
Ընկերությունը հայտ է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության: Հայտի 2-րդ հանրային լսումները տեղի կունենա Շնող համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում՝ հունիսի 8-ին, ժամը 12:00-ին:

Ըստ հայտի՝ Ընկերության գործունեության համար նախատեսված է տարածքը գտնվում է Թեղուտի հանքավայրի օքսիդացված ապարների տարածքում։ Հողամասի մակերեսը 63570․ 8 քմ է:

Անմիջապես տարրալվացման կույտի տարածքը գտնվում է Շնող բնակավայրի մոտակա բնակելի շինություններից մոտ 4 կմ, իսկ Թեղուտ բնակավայրի՝ 1․ 45 կմ հեռավորության վրա: Հեռավորությունը մինչև Տ-5-48 տեղական նշանակության ավտոճանապարհը կազմում է շուրջ 2.8կմ, մինչև Շնողի վտակ Խառատանոց գետը՝ 1.1կմ: 

Ըստ հայտի՝ կույտային տարրալվացման եղանակով շերտի օքսիդացված ապարներից կարելի է կորզել պղնձի 60 և ավելի տոկոսը 90 – 130 օրվա ընթացքում։

Ապարների տարրալվացման ընթացքում օգտագործվելու են՝ 
-ծծմբական թթու՝ 93 տոկոս, ГОСТ 2184 -77 
- երկաթի տաշեղ 
- ջուր, լուծույթի պատրաստման, ինչպես նաև կենցաղային նապատակներով։ 
 Ջրի աղբյուր է հանդիսանալու մոտակա անանուն աղբյուրը։

Նյութերի և ջրի ստույգ քանակները կհաշվարկվեն նախագծման փուլում և կներկայացվեն ՇՄԱԳ հաշվետվությունում:

Այս գործունեության արդյունքում մթնոլորտ կարտանետվեն՝ փոշի՝ ապարների տեղափոխման, ջարդման, դարսման և փռման ընթացքում,  ծծմբական թթվի գոլորշիներ՝ ծծմբական թթվի լուծույթի պատրաստման և շրջանառության ընթացքում։ Արտանետումների քանակները և արտանետման աղբյուրների բնութագրերը կներկայացվեն ՇՄԱԳ հաշվետվությունում։

Ըստ հայտի՝ արտադրական գործընթացների արդյունքում արտահոսք չի առաջանալու։ Ավտոմեքենաների լվացումը և սպասարկումը նախատեսվում է իրականացնել մոտակա սպասարկման կետերում։ Տարածքի անձրևաջրերը հավաքվելու են պարզարանում, որից հետո տաք եղանակին կօգտագործվեն տարածքի ջրցանի համար, իսկ ձմեռը կուղղվեն դեպի ռելիեֆ։ Կենցաղային կեղտաջրերի համար նախատեսված է տեղադրել մոդուլային կենսաբանական մաքրման կայան։ Մաքրված ջրերը նախատեսվում է ուղղել անձրևաջրերի ավազան։ Ներկայացվող գործունեության ընթացքում հողի վրա ազդեցություն չի նախատեսվում, քանի որ կույտը տեղադրվելու է լցակույտի տարածքում և նոր հողածածկ տարածքներ չեն ներգրավվելու։

Նախատեսվող գործունեության արդյունքում կենսաբազմազանության վրա ազդեցություններ են լինելու հիմնականում տեխնիկական միջոցների շահագործման ընթացքում աղմուկի տեսքով, որը կազդի որոշ կենդանիների վրա։ 

Մայիս 25, 2022 at 12:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր