

Սյունիքի մարզում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից (ԶՊՄԿ) Ողջի գետ լցված արտահոսքի հետ կապված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը:
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեպքի վերաբերյալ տեղյակ է եղել առաջին պահից: Դեպքի վայրում իրականացվել են գործողությոններ, հարուցվել է վարչական վարույթ: Ներկայում հանգամանքները պարզվում են: Հոսքը եղել է ԶՊՄԿ-ից»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ «Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն Ֆեյսբուքի իր էջում տարածել էր գետի աղտոտման վերաբերյալ տեսանյութ:
Հուլիս 28, 2022 at 08:49
