Մեկնարկել է ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների և այլընտրանքային անդամների ընտրության գործընթացը

Մեկնարկել է ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների և այլընտրանքային անդամների ընտրության գործընթացը

Մեկնարկել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների և այլընտրանքային անդամների ընտրության գործընթացը:

Սույն թվականի նոյեմբերի 28-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների և այլընտրանքային անդամների ընտրության գործընթացի քննարկում: Ձևավորվեց ընտրական հանձնաժողով, որը պետք է կազմակերպի ընտրությունները: Ընտրական հանձնաժողովի նախագահն է «Բայազետ կենտրոն» ՀԿ-ի գլխավոր քարտուղար Վահրամ Հովեյանը: Հանձնաժողովի անդամներն են «Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ-ի նախագահ Աննա Բաղդասարյանը, «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աշոտ Միրզոյանը, «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագոզյանը, «Հարթակ» հետազոտական կենտրոն ՀԿ-ի նախագահ Գոհար Հովհաննիսյանը:

2022 թվականի դեկտեմբերի 1-ին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի գրասենյակում կայացել է Ընտրական հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի օրակարգի առանցքային հարցերն են եղել 2023 թվականի ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ հերթական ընտրությունների ժամանակացույցի հաստատումը, ձևանմուշների և հայտարարության տեքստի մշակումը։

Ընտրական հանձնաժողովը հանդես է եկել ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության ներկայացուցիչների ընտրությունների կազմակերպման և անցկացման մասին հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության ներկայացուցիչների ընտրությունների կազմակերպման և անցկացման մասին

 Քաղաքացիական հասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ

ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ Քաղաքացիական հասարակության խմբակցությունը հայտարարում է ներկայացուցիչների՝ անդամների և այլընտրանքային անդամների, հերթական ընտրությունների մասին։

Ընտրական գործընթացի կազմակերպումը և անցկացումն իրականացվելու է համաձայն «Հայաստանի հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության ձևավորման, անդամների և այլընտրանքային անդամների թեկնածուների առաջադրման, ընտրության և լիազորությունների դադարեցման կարգ»-ի և 2022 թվականի դեկտեմբերի 1-ի ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի:

Քվեարկությանը մասնակցելու համար անրաժեշտ է լրացնել Ձևանմուշ 1-ը (word, pdf) և մինչև դեկտեմբերի 15-ը ուղարկել [email protected] էլ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Քվեարկության մասնակից»։

Երևանում գործունեություն իրականացնող ՔՀԿ-ները թեկնածու առաջադրելու համար պետք է լրացնեն Ձևանմուշ 2-ը (word, pdf) և Ձևանմուշ 4-ը (word, pdf) և մինչև դեկտեմբերի 25-ը ուղարկեն [email protected] էլ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Թեկնածուի առաջադրում_Երևան»։

Մարզում գործունեություն իրականացնող ՔՀԿ-ները թեկնածու առաջադրելու համար պետք է լրացնեն Ձևանմուշ 3-ը (word, pdf) և Ձևանմուշ 4-ը (word, pdf) և մինչև դեկտեմբերի 25-ը ուղարկեն [email protected] էլ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Թեկնածուի առաջադրում_Մարզ»։

Քվեարկությունը կանցկացվի 2023թ.-ի հունվարի 20-ին ժամը 12:00- 20:00՝ էլեկտրոնային եղանակով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (099) 167 369 հեռախոսահամարով:

ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ընտրական հանձնաժողով

Նախագահ՝ Վահրամ Հովեյան

Անդամներ՝ Աշոտ Միրզոյան, Աննա Բաղդասարյան, Մհեր Կարագոզյան, Գոհար Հովհաննիսյան

 05 դեկտեմբեր, 2022թ.

Դեկտեմբեր 08, 2022 at 17:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր