Էրեբունիում մետաղների թափոնների վերամշակման գործարանի ՇՄԱԳ հաշվետվությունը քննարկման վերջին փուլում է

Էրեբունիում մետաղների թափոնների վերամշակման գործարանի ՇՄԱԳ հաշվետվությունը քննարկման վերջին փուլում է

2022թ. հունվարի 25-ին՝ ժամը 11:30-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լեյլա Խաչատրյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Էրեբունի վարչական շրջանի արդյունաբերական գոտում՝ Արին Բերդի 22/1 հասցեում, նախատեսվող մետաղների թափոնների վերամշակման գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության 4-րդ հանրային քննարկումը:

ՇՄԱԳ հաշվետվության համաձայն՝ արտադրամասի տեղանքի հեռավորությունը մոտակա բնակելի թաղամասերից գտնվում է մոտավորապես 810 մ, իսկ «Էրեբունի» բշժկական կենտրոնի մոտակա մասնաշենքից՝ 680 մ հեռավորության վրա: Ընկերությունն իր գործունեությունը նախատեսում է իրականացնել վարձակալված արտադրական շինության տարածքում: Որպես հումք օգտագործվելու են պղնձի, ալյումինի, արույրի և բրոնզի թափոնները, որոնք գնվելու են բնակչությունից և կազմակերպություններից։

Ըստ հաշվետվության՝ գործունեության հիմնական բնապահպանական ռիսկերը կապված են օգտագործվող թափոնների գործակցության հետ, մետաղների հալման, ձուլման ընթացքում վառարանների ջերմային ռեժիմի հնարավոր ազդեցության հետ, վառարանների շահագործման ընթացքում ծխագազերի առաջացման հետ, որոնք պարունակում են տոքսիկ նյութեր, մասնավորապես՝ ազոտի, ածխածնի օքսիդներ և պինդ մասնիկներ: 

Ըստ ՇՄԱԳ հաշվետվության՝ 2022թ. հունիսին ընկերության պատվերով նախատեսվող գործարանի տարածքում «Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացրել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգ ըստ երկու ցուցանիշի՝ ծծմբի և ազոտի երկօքսիդների: Փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիան գտնվել է 0,40-041, ազոտի երկօքսիդը՝ 0,018-0,024 մգ/խմ սահմաններում: Առաջինի համար թույլատրելի սահմանային կոնցենտրացիան (ՍԹԿ) կազմում է 0,05, երկրորդի համար՝ 0,04 մգ/խմ: Այս տվյալները ստացվել են գործարանի դեռևս չշահագործման պայմաններում: Դրա կառուցման պարագայում երկօքսիդների կոնցենտրացիաների ծավալները ՍԹԿ-ն գերազանցելու ռիսկեր են պարունակում: 

Հունվար 13, 2023 at 14:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր