2023թ. օգոստոսի 18-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան դեսպան Քրիստինա Քվինը Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի հետ այցելել է Ամուլսարի ծրագրի տարածք՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:
«Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, և մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արևմտյան ստանդարտները։ Միացյալ Նահագներն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների և ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավվելու հնարավորություններին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ։
Օգոստոս 18, 2023 at 18:51