«Վալլեքս գրուպ» ընկերությունների խմբի անդամ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն մտադիր է երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել Տավուշ-Խնձորուտ հանքային դաշտում՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով:
Հանքային դաշտը գտնվում է Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում։
Բերդի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ընկերության նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումը նշանակված է սույն թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը։
«Հանրային քննարկման նպատակն է բացահայտել հանրային կարծիքը վերոնշյալ թեմայի շուրջ, արձանագրել շահագրգիռ հանրության առաջարկություններն ու դիտողությունները», - նշված է համայնքապետարանի պաշտոնական կայքում:
Հոկտեմբեր 23, 2023 at 16:36