3․5 միլիարդ դրամ բյուջետային վարկ «Ջի Թի Բի ՍԹԻԼ»-ին՝ Երասխում նախատեսված պողպատի գործարանը Արարատ գյուղում կառուցելու համար

3․5 միլիարդ դրամ բյուջետային վարկ «Ջի Թի Բի ՍԹԻԼ»-ին՝ Երասխում նախատեսված պողպատի գործարանը Արարատ գյուղում կառուցելու համար

Սույն թվականի հունվարի 11-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ՍՊԸ-ին ֆինանսավորում տրամադրելու մասին որոշումը:

Այս ընկերությունը Արարատ գյուղում կկառուցի պողպատի գործարան, որը  նախատեսված էր կառուցել Երասխ գյուղում, սակայն սահմանային լարվածության պատճառով չիրագործվեց։ 

Ըստ հիմնավորման՝ Երասխում պողպատի գործարանի կառուցման նպատակով ընկերությունը կատարել է մի շարք շինարարական ծախսեր, որոնց ընդհանուր գումարը կազմում շուրջ 2 միլիարդ դրամ: Ըստ այդմ, առաջարկվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին, որի կառավարիչն է հանդիսանում «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը, տրամադրել 3,500,000,000 դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, 4 տարի` սկսած 3-րդ տարվանից մարման ժամկետով՝ «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ՍՊԸ-ի Արարատ բնակավայրում ծրագրի ֆինանսավորման նպատակով։

Ըստ ՀՀ կառավարության որոշման հիմնավորման՝ արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ: Գործարանը կունենա 200-250 միլիոն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։

Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան՝ տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական ծավալները կկրկնապատկվեն և կկառուցվի նաև այլ մետաղական կոնստրուկցիաների և արտադրատեսակների գործարան։

Սկզբնական անհրաժեշտ ներդրումը կազմում է մոտ 29,9 միլիոն ԱՄՆ դոլար, որը կստացվի կանոնադրական կապիտալում ներդրման և ֆինանսական հաստատություններից ստացված փոխառության միջոցով։

Լուսանկարը: www.primeminister.am 

Հունվար 11, 2024 at 16:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր