«Սագամար» ՓԲԸ-ն սույն թվականի հունվարի 26-ին Լոռու մարզի Ստեփանավանի հանքային դաշտի «Չքնաղ-Արմանիս» տեղամասում 2024-2027թթ. երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ հանրային լսումներ (երկրորդ փուլ) անցկացրեց չորս՝ Ուրասար, Արմանիս, Պուշկինո և Արջուտ բնակավայրերում:
Ըստ ընկերության հայտի՝ նախատեսվում է 2024-2027թթ. ընթացքում կատարել Ստեփանավանի հանքային դաշտի Չքնաղ-Արմանիս հեռանկարային տարածքի առանձին երևակումների, հանքայնացված գոտիների, հանգույցների որոնողագնահատողական աշխատանքներ:
Մանրամասները դիտե՛ք տեսանյութերում:
Լուսանկարը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի
Հունվար 29, 2024 at 12:43