«Զով-Գուժ» ՍՊԸ-ն ցանկանում է ուսումնասիրել Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերը

«Զով-Գուժ» ՍՊԸ-ն ցանկանում է ուսումնասիրել Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերը

Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն է ցանկանում իրականացնել «Զով-Գուժ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը ստեղծվել է 2024 թվականի հունվարին և միակ սեփականատերը ՀՀ քաղաքացի Վարդան Խաչատրյանն է։

Սույն թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական նստավայրում նշանակված են լսումներ՝ հանրության կարծիքը լսելու համար։ Լսումների պատասխանատուն ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ղեկավարն է։

Նշենք, որ Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման թույլտվություն 2013թ-ից ունեցել է «Ասսաթ» ՍՊԸ-ն։ Թույլտվության ժամկետն ավարտվել է 2024թ-ին։

Հունիս 12, 2025 at 17:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր