

2025 թվականի փետրվարի 19-ի իրական շահառուների հայտարարագրում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը դարձել է «ԳՊՄ ԳՈԼԴ» ՍՊԸ։ Այս ընկերությունը գրանցված է 1998 թվականի հունիսի 19-ից։ Ընկերությունն ունի 5 իրական շահառու, բոլորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։ Բոլոր 5 իրական շահառուներն ունեն 18․15 տոկոս մասնակցություն։
Առաջին իրական շահառուն Միրզաազիզ Մուսախանովն է՝ ծնված 1972 թվականի փետրվարի 6-ին, իրական շահառու է 2022 թվականից։
Երկրորդ իրական շահառուն Սվետլանա Երշովան է՝ ծնված 1965 թվականի ապրիլի 25-ին, իրական շահառու է 2023 թվականից։
Երրորդ իրական շահառուն Իրինա Գորշկովան է՝ ծնված 1960 թվականի փետրվարի 27-ին, իրական շահառու է 2024 թվականից։
Չորորդ իրական շահառուն Ալեքսանդր Տրունովն է՝ ծնված 1961 թվականի օգոստոսի 16-ին, իրական շահառու է 2024 թվականից։
Հինգերորդ իրական շահառուն Եվգենիա Վասիլեվան է՝ ծնված 1984 թվականի հունվարի 5-ին, իրական շահառու է 2024 թվականից։
Այսպիսով, 5 իրական շահառուները միասին զբաղեցնում են ընկերության բաժնետոմսերի 92․5 տոկոսը։ Մնացած 7․5 տոկոսի իրական շահառուն կամ շահառուները հայտարարագրված չեն։
Միջանկյալ ընկերությունները երկուսն են․ Երևանում գրանցված «ՆԵՈ ՄԵՏԱԼՍ»-ը, որի տնօրենն է Բախրոմժոն Աբդուգանիևը և Արաբական Միավորված Էմիրություններում գրանցված «ՆԵՈ ՄԵՏԱԼՍ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԵԴ»-ը, որի տնօրենն է Միրզաազիզ Մուսախանովը։
Հուլիս 22, 2025 at 14:44
