Հանրային լսումներ Վայքում, Ազատեկում և Զառիթափում՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ

Հանրային լսումներ Վայքում, Ազատեկում և Զառիթափում՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ
2025թ․ օգոստոսի 22-ին «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն նախաձեռնել է միանգամից մի քանի հանրային լսումներ (առաջին հանրային լսում) Վայոց ձորի մարզի Վայք համայնքի տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։
 
Ըստ Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված 
տեղեկատվության՝ հանրային լսումները կանցկացվեն հետևյալ օրակարգով։ Լսումները կմեկնարկեն օգոստոսի 22-ին ժամը 10:00-ին և 11:00-ին Ազատեկի բնակավայրի վարչական շենքում, նույն օրը ժամը 12:00-ին Վայքի համայնքապետարանի շենքում, ժամը 14:00-ին և 15:00-ին` Զառիթափ բնակավայրի վարչական շենքում։
 
Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի՝ «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն ստեղծվել է ընդամենը օրեր առաջ՝ 2025թ․ հուլիսի 16-ին։ 
 

Հուլիս 25, 2025 at 14:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր