

Սույն թվականի հունիսի 5-ին Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում «ՏԱՆԴ-ԶՈՒՏ» ՍՊԸ-ն նախաձեռնել էր հանրային քննարկում՝ ստանալու համայնքի համաձայնությունը Տանձուտի երկրորդային քվարցիտների և պրոպիլիտների հանքավայրում («Երկաթե գլխարկ») երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար։ Սակայն հանրային քննարկումը չկայացավ։ «Բնակիչները դեմ էին և չէին ցանկանում, որ իրենց համայնքում հանք բացվի, և կազմակերպության ներկայացուցիչ նախաձեռնողները հեռացան: Հանրային լսումները չկայացան», - նշված է Լերմոտնովո համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանի ստորագրած արձանագրության մեջ։

Հունիս 05, 2026 at 17:56
