Կավարտի հանքավայրի տարածքից դեպի Կապան քաղաք դեղնանարնջագույն ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ

Կավարտի հանքավայրի տարածքից դեպի Կապան քաղաք դեղնանարնջագույն ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ

Radio Aurora-ն այսօր տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես են Կապանում հորդառատ անձրևից հետո դեղնավուն ջրերը ողողել փողոցները։

Ահազանգին արձագանքել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:

«Կապան քաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:

Վարույթի շրջանակներում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, այդ թվում՝ տեղում կատարվել են ջրերի նմուշառումներ՝ դրանց բաղադրությունն ու հնարավոր ազդեցությունը պարզելու համար։

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների և վարույթի ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - նշված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։

 

 



Հունիս 15, 2026 at 14:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր