«ARMENIAN COPPER PROGRAMME» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2008 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՐՃԱՏԵԼ Է ԱՆԶՈՒՏ ՊՂՆՁԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ 6,9%-ՈՎ

ԱրմԻնֆո

«Armenian Copper Programme» մետալուրգիական ընկերությունը
2008 թվականին կրճատել է անզուտ պղնձի արտադրությունը 6,9%-ով`մինչև 6480 տոննա` 2007 թվականի 6954 տոննայի փոխարեն: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են ACP-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում:

Աղբյուրի տվյալներով, հաշվետու շրջանում իրացվել է 6251 տոննա պղինձ`2007 թ. 7239 տոննայի փոխարեն: Ձեռնարկությունում արտադրված ողջ արտադրանքն արտահանվում է Եվրոպա: Հաշվետու շրջանում ACP-ում վերամշակվել է 34258 տոննա պղնձի խտանյութ`նախորդ տարվա 39230 տոննայի փոխարեն: Ընկերությունում նշել են, որ գլոբալ տնտեսական ճգնաժամն էական ազդեցություն չի ունեցել ACP-ի պղնձահալման գործունեության վրա:

Հունվար 21, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր