ՀՐԴԵՀ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՄՈՏ

Ա1+

Հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Պղնձամոլիբդենային գործարանին հարակից սարալանջին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.50-ին, մարվել` 18.10-ին:

Այրվել է 2 հա խոտածածկ տարածք:

Ըստ Փրկարար ծառայության` նույն օրը հրդեհ է բոնկվել Ագարակ քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի ճաշարանի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել` 17.52-ին:

Այրվել է 150 քմ. մակերեսով ճաշարանի տանիքը:

Դեկտեմբեր 01, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր