

Արմինֆո
«Գեգամետ պլյուս» ընկերությունը Շորժայի հանքավայրի մշակման հարցը տրամաբանական վախճանին հասցնելու յուրօրինակ միջոց է գտել:
Հիշեցնենք, որ նախագիծը ենթադրում է Սեւանի ավազանում գտնվող Շորժայի հանքավայրի դունիտ-պերիդոտիտային հումքի մանրող-տեսակավորող արտադրության բացում: Չնայած այն հանգամանաքին, որ այդ գործունեությունն արգելված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով, այս տարի արտադրությունը ոչ միայն կառուցվել է, այլև հաջողությամբ գործել է, ընդ որում` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացակայության ֆոնի վրա:
Ըստ երևույթին, հասարակայնության ակտիվ միջամտության պատճառով «Գեգամետն», այնուամենայնիվ, որոշեց նախագիծը ներկայացնել փորձաքննության: Առաջին անգամ ընկերությանը մերժեցին, սակայն երկրորդ փորձին «Գեգամետը» որոշեց խորամանկության դիմել` փաստաթղթերում «վերամշակում» բառը փոխարինելով «մանրում և տեսակավորում» բառերով:
««Վերամշակում» բառն ի սկզբանե սխալ էր կիրառվել: Ահա և մենք որոշեցինք ուղղել նախագծի սխալը: Ի՞նչ վերկամշակող արտադրության մասին կարող է խոսք լինել: Դա լիակատար անհեթեթություն է», - դեկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում հայտարարել է «Գեգամետ պլյուսի» գլխավոր երկրաբան Սուրեն Գոգինյանը:
Շուտով պարզվել է, որ նախագծում եղել են նաև այլ սխալներ: Դա վերաբերում է ընկերության պաշտոնական հաղորդագրությանը, որ ձեռնարկությունը տարեկան կարտադրի 20 մլն տոննա հրակայուն նյութ, 150 հազար տոննա հավելանյութ ցեմենտ ստանալու համար, 50 հազար տոննա քրոմի խտանյութ և 20 հազար տոննա ֆեռոքրոմ:
«Ես շատ եմ հարգում պատգամավոր Խաչիկ Մանուկյանին (խմբ. - էկոլոգների տեղեկատվության համաձայն, հենց նա է կանգնած «Գեգամետ պլյուսի» հետևում), սակայն նա երկրաբան չէ, այնպես որ թվերն իրականությանը չեն համապատասխանում», - նշել է Գոգինյանը:
Նրա ասելով` ինքն այդ սխալները նկատել էր դեռ նախագծի շնորհանդեսի ժամանակ, սակայն այդպես էլ գաղտնիք մնաց, թե ինչու է նա որոշել դրա մասին խոսել հենց այժմ, այլ ոչ թե 2 տարի առաջ, երբ շնորհանդեսն էր:
Ինչպես ճշտել է Գոգինյանը, 25 տարվա ընթացքում ձեռնարկությունը կվերամշակի «ընդամենը» 8 մլն տոննա հանքաքար: Ուշագրավ է, որ այդ աշխատանքների համար հատկացվել է 25 մլն դոլարի վարկ, ինչը կատակ բան չէ, եթե խորամուխ չլինենք արտադրության տեխնոլոգիայի մեջ:
Իսկ այն, Գոգինյանի ասելով, չափազանց պարզ է. մեկ բուլդոզեր, մեկ էքսկավատոր և 4 «Կամազ», ինչից հետո հանքաքարն հասցվում է գործարան և մանրվում գրավիտացիայի եղանակներով: Էկոլոգների այն մտավախությունները, թե այդ գործընթացի ընթացքում քրոմիտի փոշին կնստի Սևանի ավազանի տարածքում, ցրվեցին: Նախ, ինչպես նշել է Գոգինյանը, քրոմիտի պարունակությունը հանքաքարում չափազանց աննշան է (1.012% - 1.4%), իսկ երկրորդ, դա լինելու է անթափոն արտադրություն: «Մենք չենք կարող լինել շռայլ և կորցնել թեկուզ մեկ գրամ հումք» - հայտարարել է նա:
Այն բանից հետո, երբ գլխավոր «փաստարկներն» սպառվեցին, գործի են դրվել լիրիկական զեղումները: Հնչել են Սևանի ափերը մաքրելու կոչեր, երկրի ժողովրդագրական իրավիճակի մասին և այլ անմիտ խոսակցություններ, որոնք, ավաղ, լրագրողներին չեն հուզել:
ՍԵՎԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՂՏՈՏԵԼ
Zhamanak.com
«Գեգամետ պլյուս» գործարանի գործունեությունը հակասում է Սևանի մասին օրենքի հոդված 10-ի պահանջներին, ըստ որի՝ Սևանի ավազանում արտադրությունն ընդհանրապես արգելվում է: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց «Էկոլուր» տեղեկատվական հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանը: Ըստ նրա՝ բնապահպանության նախարարությունը Շորժայի հանքանյութի վերմշակման գործարանի վերաբերյալ նախագիծը սկզբում մերժել է, թեև այդ պահին արդեն գործարանը կառուցված է եղել, իսկ երկորդ անգամ՝ ընդունել: Իսկ «Գեգամետ պլյուս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով Ինգա Զարաֆյանի այն դիտարկումներին, թե գործարանի արտանետումները լուրջ վնաս են հասցնում Սևանին, ասաց, որ քրոմը շատ քիչ է հանքանյութի մեջ` 1.3 տոկոս, և որ քրոմը տոքսիկ նյութ չէ:
ԲՆԱՊԱՀՊԱՆ.«ԳԵԳԱՄԵՏ ՊԼՅՈՒՍ» ՓԲԸ-Ն ԳՈՐԾՈՒՄ Է «ՍԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՈՎ
Panorama.am
БАЙКИ ОТ КОМПАНИИ “ГЕГАМЕТ ПЛЮС”25 միլիոն դոլար ներդրում ունեցող «Գեգամետ պլյուս» փակ բաժնետիրական ընկերությունը գործում է «Սևանի մասին» օրենքի որոշ կետերի խախտումով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակարպության ղեկավար Ինգա Զառաֆյանը:
Ըստ նրա, գործարանի աշխատելուն դեմ է դուրս եկել նաև նախագահին կից գործող Սևանի հարցերով հատուկ հանձնաժողովը: Գործարանի ներկայացրած ծրագիրն առաջին անգամ մերժվել է և հանձնաժողովի, և բնապահապանության նախարարության կողմից, սակայն երկրորդ անգամ` դեկտեմբերի 1-ին, նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր գործարանի հարցը, բնապահապանության նախարարության փորձագետը ընդունել է այն` պատճառաբանելով, որ գործարանը երկրորդ անգամ ներկայացրած ծրագրում նշել է, որ արտադրություն չի իրականացնում:
Սակայն Ի. Զառաֆյանը նշեց, որ ՓԲԸ-ն ներկայացրել է նույն ծրագիրը, պարզապես երկրորդ ծրագրում բացակայել է արտադրություն բառը: «Բնապահպանության նախարարության այսպիսի դիրքորոշումն ու վերաբերմունքը և ծրագրի քննարկմանը «Սևան ազգային պարկից» ներկայացուցիչ չլինելու փաստը արտահայտում է նրանց դիրքորոշումը Սևանի ավազանի վերաբերյալ: Ես շատ լավ հասկանում եմ, որ սա բիզնես է և, ելնելով բիզնեսի կանոններից, ընկերությունը շահույթ է հետապնդում, սակայն դա չի կարելի անել Սևանի հաշվին»,- ասաց Ի. Զառաֆյանը:
Էկոլոգն առաջարկեց, որ ընկերությունն իր գործությունությունը ծավալի Սևանի տարածքից դուրս, որպեսզի քիմիական արտանետումները չվնասեն ավազանի էկոհամարկարգին:
Ասուլիսին ներկա գործարանի գլխավոր երկրաբան Սուրեն Գոգինյանը նշեց, որ ընկերությունը վերամշակում չի անում, և Սևանի համար վտանգ չի ներկայացնում: Նա ասաց, որ իրենք ծավալում են անթափոն գործունեություն և որևէ հանքանյութ կամ վնասկար քիմիական նյութ Սևան չի թափվում: Նրա խոսքով, «Սևանի մասին» օրենքը գործարանը կարող է խախտել միայն նրանով, որ բուլդոզերի կամ էքսկավատորի գործունեության աշխատանքի արդյունքում առաջանում է փոշի: «Միայն որոշակի քանակով առաջացած փոշին կարող է վնաս տալ շրջակա միջավայրին»,- եզրափակեց նա:
Դեկտեմբեր 22, 2010
