

ԷկոԼուր
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) խոստանում է, որ եթե «Deno Gold Mining Cоmpany»-ն ներկայացնի Կապանում Շահումյանի հանքավայրի շահագործման նախագիծ, ապա հասարակական լսումներ կանցկացվեն: Ինչպես նշված է էկոլոգիական կազմակերպությունների դիմումին ուղղված EBRD-ի պատասխան նամակում, այլեւս բանկը ներգրավված չէ «Deno Gold Mining Cоmpany»-ի ծրագրերում:
Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունները «Deno Gold Mining Cоmpany»-ի պոտենցիալ ներդրողների, այդ թվում EBRD-ի առաջ հանդես եկան դիմումով` հրաժարվել նախագծերի դիտարկումից, որոնցում առկա կլինի Կապանի Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործման հայեցակարգ` ելնելով առողջության եւ շրջակա միջավայրի համար լուրջ վտանգներից:
Փետրվար 14, 2011
