www.1in.am
Սյունիք կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ եղավ Քաջարանում:
Այստեղ նա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին հանձնեց «Համագործակցություն` հանուն փրկության» մեդալ:
Մ. Հակոբյանը աջակցություն է ցուցաբերել ճգնաժամային կառավարման կենտրոնի շենքի կառուցման գործին:
Նախարարի խոսքով, պետական կառավարման մարմիններից բացի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը առաջին մասնավոր կազմակերպություններից է, որ պատրաստակամություն է հայտնել աջակցել նորաստեղծ նախարարությանը:
Իր հերթին, Մաքսիմ Հակոբյանը կարևորեց նախարարության դերն ու խոստացավ, որ համագործակցությունը շարունակական կլինի:
Փետրվար 23, 2011
