

ԷկոԼուր
Չինական «Fortune Oil» ընկերության կողմից Հայաստանի երկաթի հանքավայրերի շահագործման գործարքն առաջացրել է հասարակայնության բացասական վերաբերմունքը: «Մենք պետք է իմանանք, թե ինչ ընկերություն է, ինչ է մտադիր անել եւ ինչ պատասխանատվություն է կրում էկոլոգիական անվտանգության համար, ինչպես է փոխհատուցվելու վնասը»,- նշված է Էկոլոգիական հասարակական դաշինքի ցանցով տարածված հաղորդագրություններում: Ուշադրություն դարձնենք նրան, որ հանքավայրի պարունակությունը պատկանում է պետությանը, այլ ոչ մասնավոր անձի, ով առանձին ընկերության սեփականատեր է: Չինական ընկերության եւ այդ մասնավոր անձի միջեւ գործարքը տեղի ունեցավ առանց հասարակայնության մասնակցության, ոչ թափանցիկ պայմաններում, ինչպես եւ ընդերքի շահագործման մյուս գործարքների դեպքում է:
Փետրվար 28, 2011
