GPM GOLD ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՄՈՒԽ Է ԼԻՆՈՒՄ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՖԱԲՐԻԿԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆԸ

GPM GOLD ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՄՈՒԽ Է ԼԻՆՈՒՄ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՖԱԲՐԻԿԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆԸ

Արթուր Երնջակյանը, ԱրմԻնֆո

Հարցազրույց GPM GOLD ընկերության զլխավոր տնօրեն Վլադիմիր Անատոլիի Կոզլովի հետ

GPM GOLD ընկրությունը հանդիսանում է միջազզային GeoProMining խմբի անդամ և շահազործում է Սոտքի հանքավայրերն ու Արարատի ոսկու հարստացման ֆաբրիկան: 2010-2013 թվականներին նախատեսված է հանքավայրի տեխնիկական վերազինում, ինչպես նաև Արարատի ֆաբրիկայի վերակառուցում: Իսկ ներդրումային ծրազրի շրջանակներում, անցյալ տարի GPM GOLD ընկերությունը Արարատի ֆաբրիկայում «Ալբիոն» տեխնոլոզիայի ներդրման նպատակով պայմանազիր է կնքել ավստրիական Core Resorce և Xtrata ընկերությունների հետ: Ընկերության 2010 թվականի զործունեության, ինչպես նաև 2011 թվականի պլանների մասին է ԱրմԻնֆո լրատվական զործակալության թղթակցին պատմում ընկերության զլխավոր տնօրեն Վլադիմիր Անատոլիի Կոզլովը:

Ինչպիսի՞ն էր նախորդ տարին ընկերության համար ընդհանրապես:
 
2010 թվականը բավականին դժվարին տարի էր ընկերության համար, այն առումով, որ առաջին եռամսյակի ավարտին մենք մնացինք առանց հումքային բազայի: Ստիպված էինք շտապ ճշզրտել տարվա բոլոր պլանները, ինչպես նաև լեռնային աշխատանքների ուղղությունները: Բանը նրանում է, որ մենք հանքից ակնկալում էինք ավելի շատ մետաղ ստանալ, սակայն, սպասվող 60-70 տոկոսի փոխարեն ստացանք 30-38 տոկոս: Իսկ դա, բնական է, որ բացասականորեն ազդեց տնտեսական ցուցանիշների վրա, մի ավելորդ անզամ ընկերությանը համոզելով արազացնել հարստացման ֆաբրիկայի վերակառուցման աշխատանքներն Արարատում: Կուզենայի նշել, որ Սոտքի ոսկեբեր հանքավայրում 70 տոկոս են կազմում սուլֆիդային հանքանյութերը, իսկ ներկայիս CIAL տեխնոլոզիաները նախատեսված չեն դրանք արդյունավետորեն վերամշակելու համար: Հանքահանման ցուցանիշների և հանքավայրի մշակման տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ էր իրականացնել ֆաբրիկայի վերակառուցում: Սակայն, չնայած այս ամենին, նախորդ տարին մենք եզրափակեցինք ոչ վատ արդյունքներով: Իսկ ՙԴորե՚ ձուլվածքի զծով դուրս եկանք ամսական 80 կզ պրոդուկտի սահմանազիծ, այսինքն, դուրս եկանք վնասաբերության մակարդակից:
 
Նախորդ տարին նշանակալից էր նաև նրանով, որ մենք սկսեցինք մեծ թափով աշխատել ֆաբրիկայի վերակառուցման ուղղությամբ, պատվիրելով «Ալբիոն» տեխնոլոզիայի ներդրման նախազիծը: Մինչև նախորդ տարվա ավարտը կնքվեցին բոլոր պայմանազրերը, մշակվեց վերակառուցման ռազմավարությունը, բոլոր հանքանյութերի զծով իրականացվեցին հետազոտական աշխատանքներ, սահմանվեցին բանկային Տեխնիկա-տնտեսական հիմնավորումները, մշակվեց 2011 թվականի ծրազիրը և ֆաբրիկայի շինարարության մեկնարկի ժամկետները: Իսկ 2011 թվականին մենք պետք է արդեն անմիջականորեն ձեռնամուխ լինենք շինարարարական աշխատանքնրին: Ինչ վերաբերվում է հանքին, ապա իրականացվել է սարքավորումների մասնակի արդիականացում, շահազործման են հանձնվել 130 տոննանոց մեքնաները, Հայաստանի համար առաջին անզամ ձեռք է բերվել 10 խորհանարդ մետր հզորությամբ էքսկավատոր, զնվել է օժանդակ տեխնիկա, 100 տոկոսով նորացվել բուլդոզերային պարկը և ձեռք է բերվել հորատող նոր սարք:

2010 թվականին մշակվեց Գաբրոզանզվածի հանքանյութի ստացման տեխնոլոզիան: Դա առանձին զանզված է, որը նստում է հանքավայրի հարավային մասում, որի մշակման հետ կապված ունեինք մեծ կասկածներ, քանի որ այստեղ հանքանյութն այնքան էլ հարուստ չէ: Բայց հետազոտությունները ցույց տվեցին, որ այդ զանզվածից ստացված հանքաբաժինը կլինի արդյունավետ: Հարկավոր էր  կիրառել նախնական կամ մեխանիկական հարստացման մեթոդները: Դրա համար էլ 2010 թվականի ավարտին նախապատրաստվեց ծրազիրը, իսկ այս տարի արդեն սկսվել են մանրող-տեսակավորող համալիրի բետոնային աշխատանքները, ինչը թույլ կտա կատարել հանքանյութի մեխանիկական բաժանումը: Այսպիսով, հանքանյութի տեղափոխման ծավալների նվազեցման հաշվին Գաբրոզանզվածը տնտեսապես կդառնա արդյունավետ: Դա կլինի լեռնային աշխատանքների հիմնական ուղղությունը, մինչև «Ալբիոն» տեխնոլոզիայի շահազործումը և ֆաբրիկայի վերակառուցման ավարտը:   
 
Որքա՞ն շահույթ է ընկերությունն ակնկալում 2011 թվականին:
 
Եթե 2011 թվականին նախատեսված բոլոր ծրազրերը հաջողությամբ իրականացվեն, ապա մենք ակնկալում ենք շահույթ: Կուզենայի նշել, որ որոշ ժամանակ արտադրության ինքնարժեքը մեզ մոտ շուկայականից բարձր էր, քամի որ բավականին բարձր էին տրանսպորտային ծախսերը, որոնք կազմում են 30-35 տոկոս: Սոտքի հանքավայրը զտնվում է Արարատի հարստացման ֆաբրիկայից 269 կմ հեռավորության վրա: Իսկ այդ ծախսերը կարելի էր կոմպենսացնել միայն մետաղի ստացման ցուցանիշների ավելացման, ինչպես նաև հումքի որակի բարձրացման հաշվին, որը ֆաբրիկա է բերվում վերամշակելու նպատակով:
 
Ո՞ր փուլում է զտնվում ֆաբրիկայի վերակառուցման նախազիծը:
 
Ընկերության վերակառուցման ներդրումային ծրազիրը փաստորեն սկսվեց 2009 թվականին, երբ կազմվեցին հանքավայրի տեխնիկական վերազինման պլանները: Իսկ 2010 թվականից սկսեցինք զնել լեռնային տեխնիկան: Բանկային տեխնիկա-տնտեսական հիմնավորումներն արդեն իրականացվել են 60 տոկոսով և վերջնականապես պատրաստ կլինեն 2011 թվականի մայիս-հունիսին: Ամռանն արդեն կսկսվի ֆաբրիկայի շինարարությունը: Ֆլոտացիոն պարկի վերականզնումը, հնարավոր է, որ սկսենք ավելի շուտ: Հիմնական շինարարական աշխատանքները կսկսվեն 2011 թվականի հունիսի վերջին: Ըստ մեր ծրազրի, 2013 թվականի առաջին եռամսյակում «Ալբիոն» տեխնոլոզիան պետք է արդեն զտնվի շահազործման փուլում:
 
Սկզբնական շրջանում նշվում էին ֆաբրիկայի վերակառուցմանն ուղղված ներդրումների չափերը`100 մլն.դոլար, փոփոխվե±լ է արդյոք նախազծի արժեքը:

Առայժմ հիմնվում ենք այդ զումարի վրա, սակայն այդ զնահատումը կոպիտ է, որովհետև  նախազիծը վերջնականապես պատրաստ չէ: Հնարավոր է, որ արժեքը բարձրանա, քանի որ ապրանքների և ծառայությունների զները մշտապես աճում են:

Որքա՞ն կլինեն ներդրումները 2011 թվականին:

2011 թվականին ներդրումները կկազմեն 10 մլն.դոլար: Միայն «Ալբիոն» նախազծի համար նախատեսված է 4.5 մլն.դոլար: Շինարարությունից բացի հիմնական ներդրումները կուղղվեն սարքավորումների ձեռքբերմանը, քանի որ դրանց մատակարարման ժամկետները տատանվում են վեց ամսից մեկ տարի ժամկետներում : Կարելի է ասել, որ ներդրումների զազաթնակետը կլինի 2012 թվականը:
 
Կարո՞ղ եք ակնկալվող տնտեսական արդյունքները նշել «Ալբիոն» տեխնոլոզիայի ներդրումից հետո:
 
Մենք նախատեսում ենք հանքավայրի և ֆաբրիկայի արտադրողականությունը դուրս բերել տարեկան 1 մլն.տոննայի սահմանազիծ: Դա և ստացումն է, և վերամշակումը: Իսկ եթե ոսկու ստացման ծավալների մասին խոսենք ունցիաներով, ապա շատ բան կախված կլինի հանքանյութի մեջ մետաղի բովանդակությունից: Ստացվող մետաղի բովանդակությունը, մեկ տոննա հանքանյութում պետք է լինի մոտ 4-4.5 զրամ, քանի որ սուլֆիդային հանքային մարմիներն ավելի հարուստ են քան թթվայինները, որոնցով ներկայումս աշխատում ենք: Ինչ վերաբրվում է սուլֆիդային հանքանյութերի ստացմանը, ապա ներկայիս տեխնոլոզիաներով դրանք կազմում են 28-30 տոկոս: «Ալբիոն» տեխնոլոզիայի զործարկումից հետո այս ցուցանիշը կարող է հասնել 80-82 տոկոսի: Այսինքն, ակնհայտ է, որ ներդրումները կլինեն արդյունավետ:
 
Ինչպիսի՞ն են ներդրումների եկամտաբերության ժամկետները:
 
Ներկայումս նախազծային ինստիտուտները քննարկում են Սոտքի հանքավայրի մշակման երկու տարբերակ: Ոսկու հաստատված պահուստներն այսօր կազմում են 120 տոննա: Մշակման ձևը կլինի կոմբինացված, բաց և ստորզետնյա մեթոդով: Ընտրվել է մեծ հանքավայրը մշակելու տարբերակը, որը կկազմի 14 տարի: Հանքի պահուստերը կազմում են 14-16 մլն.տոննա: Կարծում եմ, որ առաջիկա տարիներին նպատակահարմար կլիներ զբաղվել բաց ստացումով և դրանից հետո միայն անցնել հանքավայրի ստորզետնյա մշակումներին:
 
Ընկերությունը տեղեկացնո՞ւմ է ֆինանսավորման իր աղբյուրների մասին:

Գաղտնիք չէ, որ GeoProMining ընկերությունների խմբի հիմնական վարկատուն հանդիսանում է «ՎՏԲ-24» ռուսական բանկը: Վարկերը տրամադրվում են GeoProMining ընկերությունների խմբի երաշխավորությամբ, որի զլխամասային զրասենյակը զտնվում է Մոսկվայում:

Իսկ այդ նախազիծն ունի՞ արդյոք էկոլոզիական բաղադրիչ:
 
Էկոլոզիայի զծով մեր ընթացիկ վիճակը վատը չէ: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր պահանջները կատարում ենք: Սոտքում և Արարատում էկոլոզիայի զծով իրականացվում է ամենամսյա անկախ մոնիթորինզ: Այդ ուղղությամբ կատարվել են բազմաթիվ հետազոտություններ: «Ալբիոն» նախազծի էկոլոզիական բաղադրիչը զնահատելու համար հրավիրել ենք անկախ փորձազտների, ի դեմս Digby Wells հարավաֆրիկյան հայտնի ընկերության: Նրանց էկոլոզիական պահանջները չափազանց բարձր են, կապված «Ալբիոն» նախազծի մշակման հետ: Մենք նրանց հետ պայմանազիր ենք կնքել համաձայն էկոլոզիական ամենաբարձր ստանդարտների: Նախազիծը կանցնի բոլոր փորձազիտությունները, այդ թվում նաև էկոլոզիական փորձազիտությունը:
 
Արդիակաացումից հետո կավելանա՞ն արդյոք աշխատատղերը:
 
Նշեմ, որ արդեն 2010 թվականին մեզ մոտ զրանցվեց աշխատատեղերի 17.7 տոկոսանոց աճ, կապված արտադրողականության բարձրացման հետ: 2010 թվականի հունվարին ընկերությունն ուներ 639 աշխատող, իսկ 2011 թվականի հունվարին` 752:
 
«Ալբիոն» տեխնոլոզիայի ներդրումից հետո ընկերությունում կսկսի աշխատել երկու նոր արտադրամաս, ինչը նույնպես պահանջում է աշխատատղերի աճ: Նոր աշխատատեղերի աճի մեծ մասն ապահովվեց հանքավայրի շնորհիվ, իսկ մոտ 10-15 նոր աշխատող ընդունել ենք Արարատի հարստացման ֆաբրիկայում:
 
Կա՞ն այդյոք աշխատավարձի ուղղությամբ մոտիվացիաներ և տրամադրո՞ւմ է արդյոք ընկերությունը սոցիալական փաթեթներ:

 
Աշխատողների հետ աշխատելու առումով 2010 թվականը մեզ համար դարձավ նշանակալից: Մարդկանց հետաքրքրությունը մեծացնելու համար ներդրված է աշխատանքի դիմաց վճարման զործարքա-պարզևատրային համակարզը: Սոտքի հանքավայրում հիմնական մասնազետների համար պարզևատրումների չափերը սահմանափակումներ չունեն: Յուրաքանչյուր արտադրամասի համար մշակված են համապատասխան ցուցանիշներ, որոնց կատարելու դեպքում հաշվարկվում են պարզևներ: Պլանային ատաջադրանքը 80 տոկոսով կատարած յուրաքանչյուր աշխատողի հաշվարկվում է պարզև: Կատարված յուրաքանչյուր տոկոսի դիմաց հաշվարկվում է երկու տոկոս պարզև: Իսկ պլանը 100 տոկոսով կատարելու դեպքում յուրաքանչյուր տոկոսի դիմաց վճարում նք 10 տոկոս պարզև: Դա մարդկանց թույլ է տալիս նորմալ աշխատելու դեպքում ունենալ արժանապատիվ աշխատավարձ: Արտադրական հատվածի ամսական միջին աշխատավարձը 2010 թվականի հունվարին կազմել է 136 հազ.դրամ, տարեվերջին հասնելով165 հազար դրամի:
 
Մենք ընկերության աշխատողների համար արտադրական և բժշկական ապահովազրության պայմանազրեր ենք կնքում: Բանակցում ենք Ամերիաբանկի հետ, կապված մեր աշխատողներին զեղչերով վարկավորելու ուղղությամբ: Ընկերությունն իր աշխատողների սոցիալական բարեկեցությունը բարձրացենբելու նպատակով մշտապես մշակում և իրականացնում է նորանոր ռազմավարական ծրազրեր:
 
Ինչպիսի՞ սոցիալական պատասխանատվություն է կրում ընկերությունը հասարակության կյանքում:
 
Սոցիալական ներդրումների զծով բյուջեն 2011 թվականին կազմում է 380 հազար դոլար: Նախատեսված են մի քանի լուրջ միջոցառումներ: Դա Մշակույթի տան ֆինանսավորման նախազիծն է, որի արժեքը կազմում է 328 հազ. դոլար, որն իրականացնում ենք Սոցիալական ներդրումների հիմնադրամի և Գեղարքունիքի մարզի հետ համատեղ` մարզի սոցիալական զարզացման ռազմավարական զործընկերության շրջանակներում: Ընթացիկ տարում բյուջեում տեղ են զտել նաև մի քանի նոր սոցիալական նախազծեր, որոնք մշակում ենք Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, ինչպես նաև Արարատ և Վարդենիս քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ:

Մարտ 04, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր