ՀԱՅՐԵՆԻ ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՎԱԶԻ ՀԱՆՔ ՇԱՀԱԳՈՐԾԵԼ ԱՐԱՔՍԻ ՀՈՒՆԻ ՀՈՂԵՐԸ

ՀԱՅՐԵՆԻ ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐՆ ՍԿՍԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ԱՎԱԶԻ ՀԱՆՔ ՇԱՀԱԳՈՐԾԵԼ ԱՐԱՔՍԻ ՀՈՒՆԻ ՀՈՂԵՐԸ

Երկիր

«Օրեր առաջ, Արարատի մարզի Արաքսի գետահովիտ այցից հետո կտրուկ վատացել է Արաքսի գետի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի ինքնազգացողությունը։ Դա տեղի է ունեցել, երբ հանձնաժողովի նախագահը տեսել է, թե ինչպես են մեր հայրենի բիզնեսմենները սկսել որպես ավազի հանք շահագործել Արաքսի հունի հողերը՝ անվերականգնելի վնաս հասցնելով շրջակա միջավայրին, նաեւ ստեղծելով գետի հունի փոխվելու եւ հեղեղումների լուրջ վտանգ։ Հետաքրքրիրն այն է, որ անցյալ տարիների հեղեղումների դասերն անտեսելով, նման գործունեություն ծավալելու արտոնությունը տրվել է ՀՀ կառավարությանը։ Մեր տեղեկություններով՝ հենց նշված վայրից էլ Վլադիմիր Մովսիսյանը սրտի տագնապով տեղափոխվել է հիվանդանոց։ Մոտ մեկ շաբաթ բուժվելուց հետո նա ներկայացել է աշխատանքի։

Կարծում ենք՝ ավազահանքերի բիզնեսով զբաղվողների անունները հայտնի են նաեւ Վ.Մովսիսյանին, որը քաջ գիտակցելով բիզնեսի այդ տեսակի մեծ վնասների մասին, շուտով իր հայտարարությունը կանի եւ զեկույց կներկայացնի ՀՀ նախագահին։

Փաստ է, որ Արարատյան հարթավայրում անհետացման եզրին է գտնվում ավազամուկը, սակայն, ինչպես տեսնում ենք, երկոտանի մկները մեր օրերում հայտնվել ու իրենց սեւ գործն են անում՝ վնասելով հարթավայրի գյուղնշանակության հողերը եւ Արաքսի հովիտը:

Ապրիլ 06, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր