

ԷկոԼուր
«Fortune Oil» չինական ընկերության կողմից Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ բողոքող նախաձենող խումբը ապրիլի 1-ին հարցումներ են ուղարկել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանին եւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին: Նախաձեռնող խումբը պաշտոնյաններից հարցրել է`
1.արդյո՞ք իրավամբ նախատեսվում է նման ծրագիր իրականացնել Հրազդան քաղաքում
2. օբյեկտիվորեն հաշվի՞ է առնվել Հրազդանի եւ շրջակա բնակավայրերի բնակիչների կարծիքը
3. հանրությանը ի՞նչ լրատվամիջոցներով է իրազեկվել, ե՞րբ որտե՞ղ եւ մասնակիցների ինչպիսի՞ շրջանակներում են անցկացվել օրենսդրությամբ սահմանված հանրային լսումները:
Նախաձեռնող խումբը նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին խնդրել են տրամադրել տեղեկություններ շահագործող ընկերության եւ վերջինիս լիցենզավորման հիմքերի մասին:
Նշենք, որ նախաձեռնող խմբի կազմում են Հրազդանի Օրհուս կենտրոնը, «Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ-ն, կոտայիք մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնը, «Անտառները գալիք սերունդներին» ՀԿ-ն, «Հրազդանի տարածաշրջանային մտավորականների ակտիվ» ՀԿ-ն, Հրազդանի «Հրազդան» հեռուստաընկերությունը:
Ապրիլ 08, 2011
