ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹԱՀԱՆՔԸ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼՈՒ ՉԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹԱՀԱՆՔԸ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵԼՈՒ ՉԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ռեգնում տեղեկատվական գործակալություն

ՉԺՀ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի նախորդ այցը Հայաստան էական խթան դարձավ հայ-չինական տնտեսական համագործակցության համար: Դրա հետ մեկտեղ չինական կողմի խոստացած ներդրումների զգալի ավելացումը վերաբերվում է առաջին հերթին հանքարդյունաբերության ոլորտին:

Չինացի մետաղագործների հետ համագործակցության մեծ ծրագրերն առաջացրեցին նույնքան մեծ անհանգստություն հայ էկոլոգների շրջանում: Չինացիներն առաջին հերթին կսկսեն շահագործել Հրազդանի երկաթահանքը (Կոտայքի մարզ, Հայաստան), որը մայրաքաղաքից` Երեւանից, գտնվում է մոտավորապես 55 կմ հեռավորության վրա: Հանքավայրից ոչ շատ հեռու` 600-700 մետր տարածության վրա,  գտնվում են խմելու ջրի աղբյուրները, որոնք ջուր են մատակարարում Երեւանին, եւ մի շարք այլ քաղաքների եւ գյուղերի: Հենց այստեղից է Հայաստանի մայրաքաղաք հասնում խմելու ջրի 40%-ը, հաստատում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Նրա խոսքերով` արդյունքում «մենք կամ կզրկվենք խմելու ջրից, կամ այն թունավորված կլինի տոքսիկ թափոններով»:

Դրան «ԷկոԼուր» գործակալությունն ավելացնում է, որ Հայակական տխնոլոգիական ակադեմիայում տվյալ խնդրի անցյալ քննարկման արդյունքների համաձայն` Հրազդանի երկաթահանքի բաց եղանակով շահագործման ծրագրին բացասական գնահատական է տրվել:  Տեխնոլոգիական ակադեմիայի անդամ Գագիկ Ղազարյանի խոսքերով` այդ մտադրությունները ոչ մի ընդհանուր բան չունեն ինովացիոն տեխնոլոգիաների հետ, որոնց կարիքը Հայաստանն ամենից շատ ունի:

Ինչպես հաստատում է Էկոլոգոսոցիալական ասոցիացիայի ղեկավար Սրբուհի Հարությունյանը, չինական կողմը «կարող է ծանր վիճակի մեջ հայտնվել» քանի որ «ինչպես երեւում է` բավականաչափ տեղեկացված չէ Հրազդանի հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի վիճակի մասին»: Ընդորում այդ փաստաթղթերը, պնդում է նա, «իրավական տեսանկյունից խոցելի են»:

Կա եւս մի նրբություն: Վերջերս հայկական կողմը միակողմանի կերպով մտցրել է հեշտացված վիզային ռեժիմ ՉԺՀ քաղաքացիների համար:  Ակնհայտ է, որ դա արվել է տեղական հանքարդյունաբերության ոլորտում չինական կապիտալի ներդրման պլանների լույսի ներքո:

Ապրիլ 22, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր