

1in.am
Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մեխանիկական արտադրամասի հարեւանությամբ ապրիլի 26-ին` ժամը 14:40-ի սահմաններում, թթվածնային բալոնի պայթյուն է տեղի ունեցել։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան դեպքի վայրից հաղորդեց, որ պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել 3 մարդ:
Մահացածը 27-ամյա Իսահակ Մայիլյանն է, իսկ Զորի Բաբայանը, Յուրի Գասպարյանը եւ Տիգրան Շահբազյանը վնասվածքներ են ստացել։
Տեղում աշխատում են ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարար ջոկատի աշխատակիցները։
Ապրիլ 27, 2011 at 14:00
