Բարդ ընտրություն. տուրիզմ, թե հանքարդյունաբերություն

Բարդ ընտրություն. տուրիզմ, թե հանքարդյունաբերություն

ԷկոԼուր

Ապրիլի 21-ին հանրությանը ներկայացվեց Զբոսաշրջության հարավային միջանցքի ռազմավարական նախագիծը:  Այն Ազգային մրցունակության հիմնադրամի թիրախ ոլորտներներից մեկի` զբոսաշրջության զարգացման ծրագրերից է: Զբոսաշրջության հարավային միջանցքի ռազմավարական նախագիծն ընդգրկում է Արենի գինեգործական շրջանից մինչեւ Տաթեւ-Գորիս ընկած տարածքը եւ բաժանված է 5 կլաստերների` ներառյալ Եղեգնաձորը, Սիսիանը, Գորիսը, Տաթեւը եւ Ջերմուկը: Մինչեւ 2020թ-ը բոլոր կլաստերներում մեկնարկելու են ծրագրի իրականացման գործընթացները:  

Անդրադառնալով չինական «Fortune Oil» ընկերության կողմից Տաթեւի վանական համալիրի հարեւանությամբ գտնվող Սվարանցի երկաթահանքի շահագործման հարցին`Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանը նշեց, որ  հիմնադրամի եւ ՄԱԿ-ի մասնագետների համատեղ խումբ է ստեղծվել, որը կուսումնասիրի, թե տնտեսական տեսանկյունից որքանով են համատեղելի եւ եկամտաբեր հանքարդյունաբերությունը կամ տուրիզմը:  

Նշենք, որ Տաթեւը այս ծրագրի միակ կլասետը չէ, երբ հանքավայրը մտադիր են շահագործել զբոսաշրջային համալիրի կամ առողջարանի հարեւանությամբ:

Ապրիլ 28, 2011 at 14:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր