Հանդիպում ուսանողների հետ

Հանդիպում ուսանողների հետ

Անահիտ Մնացականյան, Հետք

Հրազդանի երկաթի հանքաքարի հանքավայրի շահագործման հետ կապված սպասվելիք խնդիրները մնում են հրազդանցիների ամենօյա քննարկման և մտահոգության առարկան: Մարտի 31-ին կազմակերպված բողոքի ակցիայից հետո որոշակի գործողությունների նախնական պլան է կազմվել, ըստ որի՝ առաջիկայում լինելու են նոր ակցիաներ` տարբեր մոտեցումներով:

Այդ իսկ պատճառով Հրազդանի «Օրհուս» կենտրոնը և մյուս շահագրգիռ կազմակերպություններն այցելել են Հրազդանի Պետական Քոլեջ` հանդիպելու ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 80 ուսանողներ, նաև դասախոսներ:

Ելույթ ունեցան Հրազդանի «Օրհուս» կենտրոնի համակարգողը, «Երեխաների աջակցության հիմնադրամ» Հկ-ի տնօրենը, նույն ՀԿ-ի կամավոր, Կոտայքի ՇՊԱԿ-ի համակարգողը:     Ելույթը, որը կոչ էր երիտասարդներին` ակտիվություն ցուցաբերել ցանկացած նախաձեռնության շուրջ, ողջունվեց ուսանողների և դասախոսական անձնակազմի կողմից:                                            

Հանդիպման վերջում ուսանողներից շատերը թողեցին իրենց տվյալները` ցանկություն և պատրաստակամություն հայտնելով մասնակից դառնալ կատարվելիք բոլոր գործողություններին,և ինչպես նրանք նշեցին՝ քաղաքը, որտեղ բոլորս ենք ապրում, թանկ է յուրաքանչյուրիս համար, իսկ առավել թանկ է առողջությունը:

Առաջիկա մի քանի օրերի ընթացքում նմանատիպ այցեր կկազմակերպվեն նաև Հրազդան քաղաքի այլ կրթական հաստատություններ:

Ապրիլ 30, 2011 at 11:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր