

ԱրմԻնֆո
«GeoProMining» հանքարդյունաբերական ընկերության դիվերսիֆիկացված միջազգային խումբը ծրագրում է Հայաստանի իր ակտիվներում` «GPM Gold»-ում եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, ներդնել մոտ 120 միլիոն ԱՄՆ դոլար:
Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արդիականացման հետ զուգահեռ «GPM Gold»-ը մշակում է Սոտքի հանքավայրում հանքանյութը ստորգետնյա եղանակով արդյունահանելու նախագիծ:
Ինչպես հայտնում է ընկերությունը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Նառիշկինը, ինչպես նաեւ ֆորումի մասնակիցները այցելել են «GeoProMining» խմբի ցուցահանդեսային տաղավար, որտեղ ներկայացված են եղել «GPM Gold»-ի եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացման նախագծերը:
Մայիս 02, 2011 at 14:40
