«Դինո գոլդ մայնինգ քամփնի» -ն կիրացնի օգտագործված անվադողերի մի մասը

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» -ն կիրացնի օգտագործված անվադողերի մի մասը

Արմենպրես

 «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի համար հնարավորություն է ստեղծվել, թեկուզ մասնակիորեն, լուծելու օգտագործված, հին, մաշված անվադողերի իրացման խնդիրը: Այս առումով արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել նման գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած «Մոբիլ TV» կազմակերպության հետ:

«Արտադրական մի շարք թափոններ` մարտկոցներ, մետաղական իրեր, թուղթ եւ այլն հանձնում ենք վերամշակող ընկերություններին, իսկ անպիտան անվադողերը ոչ մի կազմակերպության կողմից չէին ընդունվում: Ստիպված դրանք պահեստավորում ենք ընկերության հատուկ, այդ նպատակով առանձնացված տարածքում եւ կատարում ամենամսյա վճարումներ1տ-ի համար տրամադրելով 1600 դրամ գումար», - «Արմենպրես»-ին ասաց ընկերության բնապահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մկրտումյանը:

«Մոբիլ TV»-ն արդեն կոմբինատին է ներկայացրել իրենց կողմից ընդունվող անվադողերի տեսակների ցանկը, եւ շուտով «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ն կսկսի անվադողերի տեսակավորումն ու առաքումը:

Մայիս 04, 2011 at 16:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր