

Արմենպրես
Մայիսի 4-ին պայթյուն է տեղի ունեցել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում: Հարստացուցիչ ֆաբրիկայի աղացման արտադրամասում պայթել է թթվածնի բալոն: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պայթյունի հետեւանքով 25-ամյա Էդուարդ Ա.-ն, 23-ամյա Վազգեն Գ.-ն եւ 33-ամյա Ղազար Ա.-ն ստացել են մարմնական վնասվածքներ:
Մայիս 05, 2011 at 16:09
