

ԷկոԼուր
Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին Սյունիքից, մայիսի 11-ին` ժամը մոտ 13:00-ին, Կապանի վարչական տարածքում գտնվող Շղարշիկ բանավանում նորից կուտակվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից թափոնատարով Արծվանիկի պոչամբար հոսող կոնցենտրատ: «Իրավիճակը կրկնվեց, երբ ձկնաբուծության համար փորված հորը լցվեց թափոնատարից արտահոսած թունավոր կոնցենտրատով»,- ասաց Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ, Սյունիքի Շահերի Պաշտպանության և Աջակցության Կենտրոնի ղեկավար, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, իրավապաշտպան Արշավիր Խալափյանը: Նրա խոսքերով` շրջանի համար ռիսկերը չափազանց մեծ են, քանի որ կոնցենտրատի կուտակման վայրից 40 մետր ներքեւ գտնվում է Շղարշիկի խմելու ջրի աղբյուրը: Ավելի շուտ Արշավիր Խալափյանը դիմել է Սյունիքի մարզի դատախազ Ա. Թարվերդյանին նամակով, որով տեղեկացրել է մայիսի 8-ին թափոնատարում տեղի ունեցած վթարի մասին:
Մայիս 11, 2011 at 15:17
